Մատչելիության հղումներ

Թրամփ․ «Հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանը»


«Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարատև խաղաղության հաստատմանը», - Ադրբեջանի անկախության օրվա առթիվ Իլհամ Ալիևին հղած ուղերձում նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի Հարավային Կովկասի հետագա բարգավաճմանը, ինչպես նաև նոր հնարավորություններ կստեղծի Միացյալ Նահանգների հետ համագործակցության համար։ Այժմ խաղաղության հասնելու և Հարավային Կովակսի ժողովուրդների բարօրությունն ապահովելու ճիշտ ժամանակն է», - նշված է Դոնալդ Թրամփի ուղերձում, որի տեքստը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG