ԱՄՆ-ի համոզմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ լիովին չի իրագործել ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակմանը հակահարված տալու իր սպառնալիքը, և հավանական է նոր, խոշոր հարված, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցներից մեկը նշել է, որ հարվածը սպասվում է առաջիկա օրերին։ Մեկ այլ աղբյուր նշել է, որ ռուսական պատասխանը, հավանաբար, կիրագործվի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Արևմտյան դիվանագիտական աղբյուրներից մեկն էլ չի բացառել, որ այդ հարձակման թիրախում լինեն Ուկրաինայի կառավարական շենքերը՝ Կիևին հստակ ուղերձ հղելու համար։
Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահը ավելի քան մեկ ժամ շարունակված հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ ղեկավարի հետ, այդ թվում՝ուկրաինական հակամարտության շուրջ։ «Պուտինն ասաց, որ ստիպված է պատասխանել ուկրաինական կողմի վերջին հարձակումներին»,- ասել էր Դոնալդ Թրամփը։