Մատչելիության հղումներ

«Ռոսսելխոզնադզոր»-ը Հայաստանից բուսական արտադրանքի ներմուծման խախտումների աճ է արձանագրել


Ռուսաստան - Ծաղիկների վաճառք Մոսկվայում, արխիվ
Ռուսաստան - Ծաղիկների վաճառք Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը մտահոգված է Հայաստանից ներկրվող բուսական արտադրանքի մատակարարման խախտումների աճող թվի կապակցությամբ, հայտարարել է ռուսաստանյան գերատեսչությունը։

Կառույցի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կտրված ծաղիկները և բողբոջները համարվում են բարձր ֆիտոսանիտարական ռիսկ ունեցող կարանտինային ապրանքներ, իսկ դրանցից բխող՝ վնասատուների ներթափանցումը, տարածումը և ակլիմատիզացիան «կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել Ռուսաստանի տարածքի ֆիտոսանիտարական բարվոք վիճակի, այդ թվում՝ զարգացող ներքին ծաղկաբուծության համար»։

Կազմակերպությունը նշում է՝ վերջին ամիսներին Հայաստանից կտրված ծաղիկների ներմուծումը կտրուկ աճել է՝ 49.7 տոկոսով ավելի, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։

«Ռոսսելխոզնադզոր»-ը նաև պնդում է, թե «Հայաստանի կողմից արտահանվող արտադրանքի վերահսկողության համակարգն անարդյունավետ է»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG