Առաջիկա ժամերին կկայանա Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը քննարկելու են Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումները։ Իսրայելի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները վկայակոչելով՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Սպիտակ տան պաշտոնյաները հաստատել են սպասվող հեռախոսային բանակցությունների մասին տեղեկությունը՝ չհստակեցնելով, սակայն, թե հատկապես ինչ թեմաների են անդրադառնալու Թրամփը և Նեթանյահուն։