Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան ABC News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ «Վաշինգտոնը Կիևի համար նախատեսված ՀՕՊ 20 հազար հրթիռները ուղարկել է Մերձավոր Արևելք»։
«Մենք լուրջ ակնկալիքներ ունեինք այդ 20 հազար հրթիռների հետ կապված։ Այսօր առավոտյան, սակայն, իմ պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ դրանք առաքվել են Մերձավոր Արևելք»,- նշել է Զելենսկին՝ չհստակեցնելով, սակայն, թե հատկապես որ երկիր է ուղարկվել խոստացված սպառազինությունը։