Մատչելիության հղումներ

Զելենսկի․ Ուկրաինայի պաշտպանության նախարարը զրուցել է Մեդինսկու հետ


Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ողջունում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, Բեռլին, 28-ը մայիսի, 2025թ.
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ողջունում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, Բեռլին, 28-ը մայիսի, 2025թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ օրերս տեղի են ունեցել պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի և Կիևի հետ բանակցություններում Ռուսաստանի պատվիրակությունը ղեկավարող Վլադիմիր Մեդինսկու հեռախոսային բանակցությունները։ Այս մասին Զելենսկին հայտարարել է Բեռլինում՝ Գերմանիայի դաշնային կանցլերի հետ ասուլիսի ընթացքում։

«Պաշտպանության նախարարը զանգահարել էր Մեդինսկուն՝ փորձելով պարզել, թե երբ է պատրաստ լինելու ռուսական բանակցային առաջարկների փաթեթը։ Նրանք ասացին, որ շուտով որոշ բաներ պատրաստ կլինեն, սակայն մենք ոչինչ չենք ստացել։ Նույն վիճակն է ամերիկացիների պարագայում՝ նրանք ևս սպասում են Մոսկվայի առաջարկներին», - նշել է Զելենսկին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ավելի վաղ ասել էր, որ Ուկրաինայի հետ բանակցություններին նվիրված ռուսական հուշագրի աշխատանքները մոտենում են ավարտին։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG