2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է 242 հազար119 աշխատատեղ, ԱԺ-ում՝ տարվա բյուջեի կատարողականի քննարկմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց՝ մարդիկ Հայաստանում շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 2018-ին։
Փաշինյանը ներկայացրեց, որ 2025 թվականի ապրիլի դրությամբ բոլոր աշխատողների աշխատավարձային ֆոնդը համախառն կազմել է 238 միլիարդ 975 միլիոն դրամ, 2018-ի ապրիլին 94 միլիարդ 206 միլիոն դրամ է եղել։
«Բարձր աշխատավարձ 80-90 տոկոսով ստանում են նրանք, ովքեր ստացել են մրցունակ կրթություն: Աշակերտներին պետք է ասել՝ լավ սովորեք, որ լավ ապրեք», - ընդգծեց վարչապետը։
Ընդդիմությունը քննարկմանը ներկա չէ:
Լրագրողներն այս տարի ևս հնարավորություն չունեն հանձնաժողովի սրահ մտնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հերթական Մայիսի մեկը Հայաստանում. քանի հայաստանցի գործ կամ որևէ այլ տիպի զբաղվածություն ունի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԲ-ն այս տարի Հայաստանում տնտեսական աճի դանդաղում և գործազրկության ընդլայնում է արձանագրում