Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օրերս ֆրանսիական Կանն քաղաքում թալանել են այն տունը, որում բնակվում էին վրաց ֆուտբոլիստներ Խվիչա Կվարացխելիան և Զուրիկո Դավիթաշվիլին։
GeoTeam կայքի փոխանցմամբ՝ Կվարացխելիան և Դավիթաշվիլին Կանն էին ժամանել ընտանիքների հետ՝ կարճաժամկետ արձակուրդի։ Հանցագործության պահին ֆուտբոլիստները ու նրանց ընտանիքի անդամները տանը չեն եղել։
Կվարացխելիան ու Դավիթաշվիլին մամուլի հրապարակումները դեռ չեն մեկնաբանել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի կառավարությունը պետական բարձրագույն շքանշանով պարգևատրեց ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիային