Անկարան դատապարտում է Գրետա Թունբերգի նավի գրավումը

Թուրքիան դատապարտել է իսրայելցի զինվորականների կողմից Գազա ուղևորվող «Մադլեն» նավի գրավումը։ Նավը, որում գտնվում էին 12 պաղեստինամետ ակտիվիստներ, այդ թվում՝ հայտնի բնապահպան Գրետա Թունբերգը, փորձում էր ճեղքել Գազայի ծովային շրջափակումը և մարդասիրական բեռներ հասցնել սովի շեմին գտնվող պաղեստինյան այս շրջան։

«Մադլեն» նավի գրավումը, որ իրականացվել է Իսրայելի ծովային սահմաններից դուրս, միջազգային օրենքների կոպիտ խախտում է»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարությունը՝ նշելով, որ իսրայելցիների կողմից գրավված նավի անձնակազմում նաև թուրքեր կան։

Նավը տեղափոխում էր փոքր քանակությամբ մարդասիրական օգնություն, այդ թվում՝ բրինձ և մանկական կեր։ Իսրայելի ԱԳՆ-ն նշել է, որ այդ օգնությունը կփոխանցվի Գազա՝ իրական մարդասիրական ուղիներով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի ուժերը զավթել են Գազա օգնություն տեղափոխող նավը, որի վրա գտնվում էր նաև Գրետա Թունբերգը