Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն:

ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Բարոյի առանձնազրույցը: Զրույցից մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյան Երևանում է՝ մասնակցելու «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումին:

Երևանում են նաև Սլովակիայի վարչապետը, Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և այլք: