Մոսկվան և Կիևը կրկին գերիներ են փոխանակում

Հայրենադարձված ուկրաինացի զինծառայողներ, 9-ը հունիսի, 2025թ.

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մեկնարկել է մինչև 25 տարեկան ռազմագերիների փոխանակումը», - Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը վկայակոչելով հաղորդում է BBC-ն։

Բրիտանական լրատվամիջոցի փոխանցմամբ` այս պահին փոխանակված գերիների քանակը դեռ հայտնի չէ:

«Ռուսաստանցի ռազմագերիների առաջին խումբն արդեն իսկ հայրենիքում է», - հաղորդել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։

Պաշտոնական Կիևն առայժմ գերիների փոխանակման մասին տեղեկատվությունը չի մեկնաբանում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պեսկով․ «Մոսկվան պատրաստ է կյանքի կոչել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները»Գերիների փոխանակումը տեղի չի ունեցել. Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց են մեղադրում Մոսկվան պնդում է՝ պատրաստ է փոխանակել զոհերի մարմինները