Փաշինյան. «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության հարցում»

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյան, կոլաժ, արխիվ

«Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում», - Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։ Այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել», - պնդում է Փաշինյանը:

Մայր Աթոռ - իշխանություն հակամարտությունն ավելի քան չորս տարվա պատմություն ունի՝ 44-օրյա պատերազմի ավարտից մեկ ամիս անց Ամենայն Հայոց կաթողիկոսը վարչապետին հորդորեց հեռանալ, դրանից հետո փոխադարձ քննադատությունները պարբերաբար թեժանում են:

Այսօր առավոտից վարչապետը եկեղեցուն ուղղված վիրավորական ու քննադատական գրառումների շարք է սկսել:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՔՊ պատգամավորները պաշտպանում են եկեղեցականների դեմ Փաշինյանի գրառումները, ընդդիմադիրները՝ դատապարտում Փաշինյանը վաղ առավոտից եկեղեցուն ուղղված վիրավորական ու քննադատական գրառումների շարք է սկսել Փաշինյանը պնդում է՝ եկեղեցիները չուլանացված են. Սյունիքից արձագանքում են՝ եթե շինարարություն է, շինանյութը որտե՞ղ պիտի լիներ