Ռուսաստանը ԱԹՍ-երով և հրթիռներով կրկին հարվածել է Ուկրաինային

UKRAINE -- Aftermath of Russian shelling of the Dnieper, June 7, 2025

Ռուսաստանը երկուշաբթի գիշերը կրկին հարվածել է Ուկրաինային անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով։ Կիևում հարվածի հետևանքով վնասվել է գրասենյակային շենք Դառնիցկի շրջանում, գրել է քաղաքի ռազմական վարչության ղեկավար Տիմուր Տկաչենկոն իր Տելեգրամ ալիքում։

Ռովենյայի մարզի իշխանությունները հաղորդել են հունիսի 9-ի գիշերը «ուժեղ օդային հարվածի» մասին։ Նախնական տվյալներով՝ վիրավորվել է մեկ քաղաքացի:

Անօդաչու սարքերի հարձակման հետևանքով վնասներ են արձանագրվել նաև Դնեպրոպետրովսկի մարզում։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Չերկասի մարզի ռազմական վարչության ղեկավար Իգոր Տաբուրեցը հայտնել է, որ օդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 33 ռուսաստանյան անօդաչու սարքեր մարզի տարածքում։

«Վիրավորներ չկան։ Այնուամենայնիվ, ունենք բազմաթիվ վնասներ», - նշել է նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեհաստանի ռազմական օդանավերը բերվել են բարձր պատրաստվածության