Ռուսների օդային հարվածներից Սումիի Ախտիրկա գյուղում խաղաղ բնակիչներ են վիրավորվել

Ուկրաինա - Ռուսական ուժերն օդային հարված են հասցնում Սումիի մարզում, 26-ը մայիսի, 2025թ.

Ռուսական ուժերի օդային հարվածների հետևանքով Սումիի մարզի Ախտիրկա գյուղում խաղաղ բնակիչներ են վիրավորվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Ուկրաինայի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ ռուսական զորքերը Սումիի վրա հարձակվել են նաև անցած գիշեր և առավոտյան, հարվածների հետևանքով տուժել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Սումին սահմանակից է Ռուսաստանի Կուրսկի մարզին, որն, ըստ պաշտոնական Մոսկվայի, ամբողջովին ազատագրվել է ուկրաինական բանակի օկուպացիայից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն այցելել է Կուրսկի մարզ

Անցած օրերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը մտադիր է բուֆերային գոտի ստեղծել սահմանին՝ կանխելու ուկրաինական հետագա սահմանային հարձակումները։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական զինուժն ամենախոշոր օդային հարձակումն է գործել ուկրաինական բնակավայրերի վրաՍումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել Պուտին․ Ուկրաինայի սահմանին բուֆերային գոտի է ստեղծվում