Թեհրանը ԱՄՆ դիրքորոշման փոփոխություն չի տեսնում

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաի, արխիվ

«Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացման հարցում Թեհրանը ԱՄՆ դիրքորոշման փոփոխություն չի տեսնում», - այսօր հայտարարել է իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։

«Ափսոսանքով պետք է տեղեկացնեմ, որ ամերիկյան կողմը մինչ օրս չի հստակեցրել իր դիրքորոշումը», - նշել է Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը։

«Պետք է շատ հստակ ասվի, որ Իրանի ժողովրդին ճնշելու գործիք ծառայող այդ պատժամիջոցները պետք է վերացվեն, և վերադարձը նախկինում կիրառվող այդ պրակտիկային պետք է բացառվի», - նշել է Բաղաին։

Իրանը պահանջում է, որ իր միջուկային ծրագրի դադարեցման դիմաց Վաշինգտոնը վերացնի վերջին տարիներին սահմանված բոլոր պատժամիջոցները։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վաշինգտոնը առաջարկներ է փոխանցել Թեհրանին«Իրանի ծրագիրը խաղաղ է, միջուկային զենքն՝ անընդունելի». Արաղչի Թեհրանը կարող է թույլատրել ամերիկացի տեսուչների մուտքը իր միջուկային օբյեկտներ