Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր առավոտյան կրկին հարցաքննվել է Քննչական կոմիտեում:
Շահրամանյանը հարցաքննվում է վկայի կարգավիճակով: Իրավապահները, սակայն, դեռ մանրամասներ չեն հայտնում:
Շահրամանյանին վերջին շաբաթներին վեցերորդ անգամ են հարցաքննության կանչել:
Ինչպես նախորդ օրերին, այսօր ևս նա Քննչականում էր 2023-ի ադրբեջանական հարձակման ժամանակ պաշտոնեական անփութության ու զենք-զինամթերքը հակառակորդին հանձնելու գործով: Վարույթը հարուցվել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա:
Այսօր Քննչական կոմիտեի բակում «Ազատությանը» որոշ մանրամասներ է հայտնել նրա փաստաբան Ռոման Երիցյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Your browser doesn’t support HTML5
Փաստաբան Ռոման Երիցյանը՝ Շահրամանյանի հարցաքննությունների մասին